karoFootsport.am-ը գրում է.

Գերմանիան ներկայացնող  հայ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային, 29-ամյա Կարո Մուրադը, ով արհեստավարժ ռինգում իր բոլոր մենամարտերն անցկացրել է Եվրոպայում, նոյեմբերի 26-ին առաջին անգամ կմենամարտի ԱՄՆ-ում: IBF տարբերակով չեմպիոնական գոտու համար նա կմենամարտի աշխարհի չեմպիոն, ամերիկացի  48-ամյա Բերնարդ Հոփկինսի հետ: Առաջիկա մրցամարտը պետք է կայանար ավելի վաղ, սակայն այն հետաձգվեց, քանի որ Մուրադին ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր տրամադրվել: Կարո Մուրադն արհեստավարժ ռինգում կրել է ընդամենը մեկ պարտություն`2010- ին պարտվելով իռլանդացի Նաթան Քլևերին, հաղթել է 25 մարտում, որոնցից 15-ը` ժամկետից շուտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել