Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանին հրավիրել է վերադառնալ ԱՊՀ կազմ, հայտնում է РИА Новости-ն։

«Մենք կցանկանայինք, որ Վրաստանը վերադառնար ԱՊՀ»,- հայտարարել է Լուկաշենկոն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Վրաստանում շատ են, այդ թվում նաև ղեկավարությունում, այնպիսի հարթակ ունենալ ցանկացողները, որտեղ հնարավոր կլիներ քննարկել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցեր, մեր պետությունների կյանքի հարցերը»,- ասել է Լուկաշենկոն։ Եվ հույս է հայտնել, որ «Վրաստանը կլսի իր ուղերձը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել