Esem.am-ը գրում է.

Սոֆի Մխեյանը համարվում է հայկական շոու-բինզեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Նրան սովոր ենք մշտապես տեսնել ուժեղ ու խիզախ կնոջ կարգավիճակում:  «Եթե կյանքը ցանկանում է, որ դու երջանիկ  լինես, այն տանում է  քեզ դժվարին ճանապարհներով, քանի որ հեշտ ճանապարհով երջանկություն չի լինում». հենց այս կարգախոսով է  առաջնորդվում երգչուհին:  Life.panorama.am-ի հետ զրույցում Սոֆի Մխեյանը պատմեց իր անձնական կյանքի, ապագա ծրագրերի, իր անվան շուրջ շրջանառվող ասեկոսեների և շատ այլ թեմաների մասին:

 -Դուք հայտնի և սիրված անձնավորություն եք, ում բոլոր քայլերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում: Դժվար չէ՞ արդյոք մշտապես գտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:

-Լինել ճանաչված այսօր շատ հեշտ է: Դժվար է սիրված լինելը: Սակայն անհարմար զգալ այդ փաստից, սխալ կլինի, քանի որ այսպես, թե այնպես մենք դրան ենք ձգտում: Մեզնից յուրաքանչյուր անում է ամեն ինչ, որ դառնա ու մնա հասարակության հետաքրքրությունների կենտրոնում:


-Ձեր գրեթե բոլոր քայլերը, կատարած գործերը դառնում են քննարկման թեմա Ձեզ սիրող, ինչու չէ նաև չսիրող մարդկանց համար: Այնուամենայնիվ գոյություն ունի՞ որոշակի սահման, որից այն կողմ հանրային դեմքը այլևս չի ցանկանում, որ հասարակությունը ներխուժի իր կյանք: Ո՞րն է ձեզ համար այդ սահմանը:

-Հանրային ճանաչում ունեցող մարդն իր բոլոր քայլերում պետք է լինի հնարավորինս չափի մեջ, քանի որ մեկ սխալ արարք կամ վրիպում, և դա կարող է դառնալ լայն քննարկման առարկա: Սակայն կա մի սահման, որից այն կողմ Սոֆի Մխեյանը փակ է հասարակության համար: Խոսքը անձնական բնույթի ինֆորմացիայի մասին է: Գիտակցում եմ, որ լինելով հայտնի, չես կարող բոլորովին փակ լինել քո երկրպագուների համար: Սակայն ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է իմ կյանքը հանրայնացնել:

- Շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ փորձում են թաքցնել իրենց անձնական կյանքը: Գուցե դրանով իրենց անձի շուրջ հետաքրքրությունը պահպանելու համար: Իսկ ոմանք, ընդհակառակը, ամեն կերպ փորձում են բացահայտել անգամ նեղ անձնական հարաբերությունները: Իսկ դու՞ք:

-Ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ չի սիրում անձնական կյանքը դարձնել բոլորի սեփականությունը: Կոչվելով նեղ անձնական` դա հենց այդպիսին էլ պետք է մնա:

 -Կա՞ն փոփոխություններ կամ նորություններ Սոֆի Մխեյանի անձնական կյանքում:

-Իհարկե կան: Հայտնի մարդիկ էլ են ցանկանում սիրել ու սիրված լինել: Սակայն ինչպես միշտ, այս անգամ ևս ոչինչ չեմ բարձրաձայնի մինչև այն պահը, երբ ինքս վերջնական համոզված չլինեմ: Հիմա իմ կյանքում ամեն ինչ լավ է ու խաղաղ:

-Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:

-Կարևորում եմ տղամարդու մեջ նրա տղամարդկային որակները: Կինը պետք է զգա, որ իր կողքին կա մեկը, ով միշտ պատրաստ է աջակցել ամեն հարցում: Սակայն իդեալներ չեմ ստեղծել: Շփվելով մեկի հետ և ճանաչելով նրան` բացասական գծերն անգամ կարող են վերածվել դրականի:

-Երկար ժամանակ քննարկվում էր Ձեր և «Հայաստանի ձայնը» («The Voice of Armenia») նախագծի Նարեկի սիրային կապի մասին լուրերը: Ի վերջո, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Նման լուրեր տարածվեցին այն ժամանակ, երբ նախագծի եզրափակչում ես ու Նարեկ Մակարյանը ունեցանք զուգերգ: Սակայն դա չի նշանակում, որ մեր մեջ սիրային կապ է եղել: Դա կայքերից մեկի տարածած կատակի հիման վրա ստեղծված բամբասանք է: Եվ քանի որ նախագծի եզրափակիչ համերգը համընկավ ապրիլմեկյան տոնի հետ, նրանք որոշեցին անհաջող կատակ անել և տարածել, թե ես առաջարկություն եմ արել Նարեկին և մենք ունենք սիրային հարաբերություններ: Իհարկե, հետո ես պաշտոնապես հերքեցի այդ լուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել