Panorama.am-ը գրում է.
Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Թուրքիան ցանկություն ունի ինտեգրվել Եվրասիական մաքսային միության կազմում: Ըստ նրա` Թուրքիայի ինտեգրմամբ կավարտվեն խոսակցություններն այն մասին, թե Մաքսային միությունը տանում է Խորհրդային Միության վերածնմանը:
«Թուրքիայի նախագահը մեր Մաքսային միություն մտնելու խնդրանքով դիմել է ինձ: Եկեք ընդունենք Թուրքիային, կընդունենք Թուրքիային, մեծ երկիր է, և խոսակցությունը կավարտվի»,- համոզմունք է հայտնել Նազարբաևը:
Տնտեսական բարձ խորհրդի նիստից հետո անցկացված մամլո ասուլիսից պարզ դարձավ, որ Վ. Պուտինը և Ա. Լուկաշենկոն սկզբունքորեն դեմ չեն այդ գաղափարին, իսկ Ա. Լուկաշենկոն նույնիսկ կրկնեց Ն. Նազարբաևի առաջարկը` որպես ՄՄ հաջողված ընդլայնման հեռանկար:
Այս հայտարարությունն ինքնին որևէ արտառոց բան չի նշանակում, սակայն ոչ մի կերպ չի համադրվում մեկ այլ մոտեցման հետ, որը նույն նիստի շրջանակներում հնչեցրել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Մասնավորապես, Մաքսային միությանը Ուկրաինայի ինտեգրվելու հնարավորության մասին հարցի կապակցությամբ նա պնդել էր, որ եթե ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում դա հնարավոր չէ. «Հնարավոր չէ, որովհետև այդ պայմանագրի ստորագրման դեպքում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ստեղծվելու է ազատ առևտրի գոտի: Դա ենթադրում է, որ Ոկրաինան կներդնի ԵՄ առևտրային օրենսդրություն և քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ շուկայի նման ազատականացումը այս փուլում մեր տնտեսությունների համար վտանգավոր է և ընդունելի չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ