Lragir.am-ը գրում է.
Մինչ Հայաստանի խորհրդարանը կառավարության առաջարկով քննարկում է պետական պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի եւ ավել անգամներ բարձրանցելու մասին օրինագիծը, շատերը ապշած են, թե ինչպես կարելի է 35% աղքատություն ունեցող երկրում նման քայլի գնալ:
Եվ ահա պարզվում է, որ այս օրերին նույն գործընթացն է տեղի ունենում նաեւ Ռուսաստանում: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պետդումայի պատգամավորների աշխատավարձը կրկնակի բարձրացվել է:
Ժիրինովսկին դժգոհ է որոշումից՝ նշելով, որ պաշտոնյաների աշխատավարձերն աընդհատ բարձրանում են, այն դեպքում, երբ պատգամավորների 70 %-ը շատ վատ է աշխատում եւ ոչինչ չի անում: Ներկայում դումայի պատգամավորները ստանում են 300 հազար ռուբլի աշխատավարձ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/89973
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել