Times.am-ը գրում է.

Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման վերջին օրերին «Saqinform.ge» կայքին տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է պետական գաղտնիք. «Թբիլիսիի շուրջ խրամատներ կառուցելու իմ նախաձեռնությունն ամոբղջությամբ դադարեցվել է»:

Միխեիլ Սաակաշվիլինի խոսում է պետական գաղտնիքի մասին, որը համաձայն իր կարծիքի, գիտի նաև Վրաստանի թշնամին: Խոսքը գնում է Թբիլիսիի շուրջ կառուցվող պաշտպանական ամրությունների մասին. «Նախկինում դա պետական գաղտնիք էր, սակայն ես ներկայումս ,ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ այս մասին` համոզված լինելով, որ Վրաստանի թշնամին առանց իմ այս հայտարարության էլ տեղյակ է: 2008թ-ից հետո մենք Թբիլիսիի շուրջ սկսեցինք կառուցել պաշտպանական կառույցներ: Ամենուրեք` Թբիլիսիի բոլոր բարձունքներում, մենք կառուցեցինք բետոնային բունկերներ, և ներկայումս Թբիլիսին, ի տարբերություն 2008թ-ի, ավելի պաշտպանված է հյուսիային հարձակումներից:

Հետո մենք դիտարկեցինք Ռուսաստանում մշակված այս հնարավոր սցենարը, որ ռուսները կօգտագործեն Հայաստանում տեղակայված իրենց ռազմական բազաները հարձակվելու Վրաստանի վրա: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք այդ ուղղությամբ` Կարմիր կամրջի մոտ, կառուցել պաշտպանական ամրություններ:

Այդ ամրությունների կառուցման 70 տոկոսի աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս առուն, որը դուք տեսնում եք արդեն իսկ 25 կմ կառուցվել է ,և մնացել է միայն մի քանի կիլոմետր` աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Ես խոսել եմ Գլխավոր շտաբի զինվորականներից մեկի հետ, և նա նշեց, որ շինարարությունը դադարեցվել է: Կառավարությունը մեկնաբանում է, որ նման քայլերով մենք շարժում ենք ռուսների զայրույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել