Totalfootball.am-ը գրում է.

Ադրբեջանական հեռուստատեսության եթերում մեկնաբանները խուսափել են արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը, երբ նա գրավել է Լոնդոնի «Արսենալի» դարպասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

Այդ մասին իրենց համերկրացի մեկնաբանին ծաղրել են հենց ադրբեջանցի ֆուտբոլասերները, ովքեր հետևյալ գրառումներն են կատարել disput.az ֆորումում:

«Մեր մեկնաբանները համառորեն չէին արտասանում Մխիթարյանի ազգանունը, որը գոլ խփեց և ասում էին Дортмундун ойунчусу (Դորտմունդի ֆուտբոլիստը): Մանկապարտեզ, կարծես դրանից նա կդադարի հայ լինել»,- գրում է օգտատերերի մեկը:

Մեկ ուրիշ օգտատեր հետևյալ կերպ է պատասխանում. «Ավելին, նա չի դադարում դրանից իսկապես լավ ֆուտբոլիստ լինել»: 

Մեկ ուրիշն էլ ավելի հետաքրքիր դեպք է պատմում. «Միլան - Բարսելոնա» խաղի ժամանակ պատահաբար մի մեկնաբանը մյուսից հարցրեց, թե ո՞վ է խփել Դորտմունդի գոլը: Նա ինքնաբերաբար պատասխանեց, հետո մի րոպե լռություն էր: Երևի մի բանով տվեցին գլխին»: 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալ» - «Բորուսիա» հանդիպման 16-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացել էր հաշիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել