Վերջին օրերի հազարավոր հաղորդագրությունները, հոդվածները ինչպես նաև բազմաթիվ մարդկանց ստատուսները մի տեսակ կաշկանդվածություն առաջացրեցին իմ մեջ... 
Երկար խորհելուց հետո եկա մի համոզման... Ես հայ եմ և ունեմ պահպանողական հայացքներ, ես սիրում եմ իմ երկիրը, ես չեմ ատում ուրիշներին (բացառությամբ թուրքական դուրսպրծուկների), ուղղակի ես չափից ավելի շատ եմ սիրում իմ ազգայինը և ահավոր անտարբեր եմ օտարի նկատմամբ... ես չեմ ուզում, որ իմ երկրում քարոզվի օտարամոլությունը, ես չեմ ուզում, որ իմ երկրում խոսեն ու գրեն օտար լեզվով, ես չեմ ուզում, որ իմ երկրում վխտան աղանդները, ես չեմ ուզում, որ իմ երկրում լինի բազմազանություն... 
Ես ունեմ իմ կարծիքը և ունեմ իրավունք մտածելու ինձ շրջապատող երևույթների մասին, մտածելու և արտահայտվելու... և ոչ ոք, իրավունք չունի համարելու ինձ ֆաշիստ... միթե պահպանողական հայ լինելը, նշանակում է լինել ֆաշիստ... 
Ես հավատում եմ, որ Հայաստան երկիրը միշտ էլ գերազանցապես լինելու է պահպանողական ու ինչքան կարող է հեռու է մնալու "կեղծ եվրոպական" արժեքներից...
ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅ ԵՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել