Tert.am-ը գրում է.
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնակատար, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքովձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։
«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,– ասաց նա:
«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– ավելացրեց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ