1in.am-ը գրում է.

Կանայք մի քանի խնդիր միանգամից կատարելիս ավելի լավ են հաղթահարում, քան տղամարդիկ, պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարկված է BMC Psychology գիտական ամսագրում: 

Նման եզրակացության նրանք եկել են՝ անցկացնելով փորձ, որին մասնակցել է 120 կին և 120 տղամարդ: 

Մասնավորապես, պարզվել է, որ կանայք ու տղամարդիկ միևնույն արագությամբ են կատարում առանձին խնդիրները: 

Միևնույն ժամանակ, այն դեպքերում, երբ անհրաժեշտ էր կատարել մի քանի խնդիր միաժամանակ, կանայք ցուցաբերել են լավ արդյունքներ: 

Պարզվել է նաև, որ տղամարդիկ վատ են կատարում խնդիրներ, որոնք պահանջում են կոգնիտիվ վերահսկողության բարձր մակարդակ, մասնավորապես խնդիրներ, որոնք նախատեսում են պլանավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել