Գաղտնիք չէ, որ Հռոմեական կայսրությունը իր լավագույն օրերին եղել է հին աշխարհի հզորագույն տերությունը: Հռոմեացիների ստեղծած պետական մենեջմենթը իր հսկայական ազդեցությունն է ունեցել տարբեր ազգերի և պետությունների վրա: Ծավալապաշտության և իմպերիալիստական մտածողության այդ կենտրոնը, ինչպես միշտ է պատահում, ապրեց նաև անկումի և ի վերջո ոչնչացման կենսաշրջան: Հայտնի է` Հռոմի անկումից հետո Մեծ Բրիտանիայի ներկայիս տարածքում դեռևս ռազմական մեծ ազդեցույթուն ուներ 9-րդ լեգեոնը: Ժամանակակաից Անգլիայի ձևավորման գործում իր ամենաանմիջական ազդեցությունը ունեցան նաև հռոմեացիները: Չկարծեք, թե էթնոսաբանական տեսնակյունն եմ առաջմղում, ոչ, խոսքը պետական մենեջմենթի, ռազմա-կառավարչական հմտությունների և այլ ունակությունների փոխանցման մասին է: Դարեր անց Անգլիական կայսրությունը դարձավ աշխարհի համար մեկ տերությունը: Պրիմիտիվ և կանխատեսելի է կարծել, թե Անգլիայի գերիշխանությունը լիովին բխում էր վերոգրյալից, սակայն անտեսել փաստը նույնպես արդարցի չի լինի` նամանավանդ որ իրադարձությունների հետագա ընթացքը նոր փաստարկներ է բերում: Անգլիայի գերիշխանությանը հաջորդեց ԱՄՆ-ի աշխարհակալությունը: Ավելորդ է ներկայացնել ԱՄՆ-ի ձևավորման հարցում անգլիականության ազդեցությունը:
Հետաքրքիր թեմա է, բազմաթիվ իրարամերժ կարծիքներ կարող են լինել, ամեն դեպքում, կարծում եմ` ազգ և պետականություն չճանաչող իշխանատենչների գենը վաղուց վերածվել է վերպետական ու վերազգային հզոր համակարգի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/590071644362194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել