Հարգելի ֆուտբոլասերներ: Արմենիա ՏՎ-ին շնորհակալություն է հայտնում Ձեզ բոլորիդ ուշադրության և մեր հեռուստաալիքը դիտելու համար: Հասկանալով, որ Հայաստանում կան բազմաթիվ հեղինակավոր ֆուտբոլային ակումբների երկրպագուների մեծ բանակ և նաև գիտակցելով, որ Չեմպիոնների լիգայի խաղացանկը թույլ չի տալիս բավարարել բոլորի պահանջներն ու ցանկությունները, ուզում ենք նշել, որ Արմենիա ՏՎ-ի սպորտային բաժինը շատ բծախնդրորեն է մոտենում խաղերի ընտրության հարցում: Առաջնահերթությունը տալով այն ակումբի խաղերի հեռարձակմանը, որտեղ հանդես է գալիս մեր Ազգային հավաքականի առաջատարներից մեկը, պայմանավորված է նաև նրանով, որ տվյալ խումբը իրոք կարելի է համարել ուժեղագույններից մեկը Չեմպիոնների լիգայի տվյալ մրցաշրջանում: Ցավոք սրտի Արմենիա ՏՎ-ին ունի իրավունք ցուցադրելու յուրաքանչյուր փուլից ընդհամենը 2 հանդիպում և ինքներդ էլ հասկանում եք, որ բոլոր խաղերը ներառել մենք չենք կարող, իսկ ԱՏՎ-ի հեռուստաալիքը այս տարի չունի իրավունք հեռարձակելու Չեմպիոնների լիգայի հանդիպումներ:
Ուզում ենք նշել, որ խմբային փուլի ավարտից հետո, play off փուլի վիճակահանությունից դուրս գալով, մենք կփորձենք ցուցադրել նաև այլ ակումբների հանդիպումներ: Իսկ հիմա առաջարկում ենք դիտել իրոք բարձրակարգ ֆուտբոլ, իրոք բարձրակարգ ակումբների մասնակցությամբ, իրոք բարձրակարգ հեռուստատեսային որակով:
Հարգանքներով`Արմենիա ՏՎ-ի սպորտային բաժին:

 

Հ.Գ. Հիշեցնեմ, որ օրեր առաջ BlogNews.am կայքում հրապարակվել էր «Բարսելոբա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների նամակը Արմենիա հեռուստաընկերությանը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել