Կառավարությունն ու իշխանությունները մարտահրավեր են նետել մեր ժողովրդին ու հայոց պետականությանը, ծրագրված կերպով բարոյական ոչնչացումը վերածում են ֆիզիկական ոչնչացման..
Գործազրկության նպաստ համարվող 18 հազար դրամից մարդկանց զրկելը և այդ գումարներով պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը միայն մի անուն ունի` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...
Մոտ 48 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում ցանկացած նպաստի վերացումը, սոցիալական պայմանների վատթարացումը հանգեցնում է արտագաղթի, մահացածության աճի, ծնունդների նվազման... Մոտ մեկ միլիոն բնակչի հաշվին հարստացող ու հղփացող իշխանությունների նման վարքագիծը ազգային դավաճանություն է, պետության կործանմանն ուղղված քայլ...
Հետևաբար, քանի դեռ երկիրը վերջնականապես չի դատարկվել, քանի դեռ Հայաստանում չեն հայտնվել փողոցներից դիակներ հավաքող կառքեր, քանի դեռ հանրային զայրույթը չի խորտակել իշխանության ամրոցը, կառավարությունը պիտի անհապաղ դադարեցնի այս անբարո քննարկումները և ներողություն խնդրի ժողովրդից` նրան հարստահարելու և պատվազրկելու համար...



