Cosmo.am-ը գրում է.
ՀԱՐՑ: Արդյո՞ք հերպեսի բուժման համար անհրաժեշտ է պարզել հիվանդության տեսակը, և ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Եթե խոսքը հերպեսի 1-ին և 2-րդ տիպերի մասին է, ապա դրանց դասակարգումն էական չէ բուժման համար: Մասնագետները դրանց միջև էական տարբերություն չեն տեսնում, ինչպես նաև կարևոր չէ, թե մարմնի որ հատվածում է այն, ինչ տարածք է զբաղեցնում և ինչ հաճախականությամբ են հայտնվում բշտիկները: Հղիության ընթացքում, օրինակ, երկու տիպերն էլ վտանգավոր են: Երկու տիպն էլ կարող է առաջ բերել նյարդային համակարգի ախտահարումներ:
Վերջնական ախտորոշման և հիվանդության փուլի որոշման համար հարկավոր է հանձնել արյան անալիզ` IgM-ի առկայության` սովորական հերպեսի դեպքում, և IgG-ի` երկու տիպի դեպքում էլ: Բուժման եղանակը մասնագետը կորոշի արդեն ոչ թե հիվանդության տիպից կախված, այլ՝ ելնելով հիվանդության փուլից և կլինիկական դրսևորումներից:
Եկատերինա Բուխարինա, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բարձր կատեգորիայի բժիշկ, «Եվրո-Կլինիկ» բժշկական կենտրոն
ՀԱՐՑ: Ես 20 տարեկան եմ: Մի քանի տարի առաջ ինձ մոտ ազդրերի ներքին հատվածում ճողվածքներ հայտնվեցին: Դրանք հիմնականում սպիտակ գույնի են և առավել արտահայտիչ են դառնում յոգայից և այլ մարզումներից հետո, նույնիսկ եթե ոտքերս վարժություններում շատ քիչ են ներգրավվում: Հաճախ այդ ճողվածքների հատվածում ցավեր եմ զգում. այնպիսի զգացում է, ասես մաշկս պատռվում է: Առաջ դրանք այդքան նկատելի չէին, սակայն ժամանակի հետ վիճակը վատթարանում է: Մի՞թե ինձ հակացուցված է սպորտով զբաղվելը:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ճողվածքները լուրջ խնդիրների հետևանք են և, որպես կանոն, կապված են հորմոնալ փոփոխությունների հետ: Այդ պատճառով էլ դրանք հիմնականում ի հայտ են գալիս հղիության վերջին շրջանում կամ երիտասարդ մայրիկների մոտ, ինչպես նաև` սեռահասունացման շրջանում: Պարապմունքներից հետո ճողվածքները ոչ թե հայտնվում են, այլ պարզապես ավելի նկատելի են դառնում, քանի որ մարզումների ընթացքում ձգվում են մկանային հյուսվածքն ու անոթները:
Խորհրդակցիր բժիշկ-էնդոկրինոլոգի հետ: Հարկավոր է ստուգել հորմոնային ֆոնը, բացառել էնդոկրինային որևէ հիվանդության հավանականությունը: Եթե օգտագործում ես հորմոնային հակաբեղմնավորիչներ, նախ ճշտիր մասնագետից` արդյոք դրանք հարմար են քեզ: Այս խնդիրը կարող է նաև հեշտոցային օղակների օգտագործման կողմնակի ազդեցություն լինել: Միայն էնդոկրինոլոգի հետ խորհրդակցելուց և անհրաժեշտության դեպքում բուժում անցնելուց հետո կարելի է արդեն անցկացնել ճողվածքների էսթետիկ լազերային հեռացում կոսմետոլոգի մոտ:
Աննա Լեոնտևա, բժիշկ-դերմատոկոսմետոլոգ, «Դոկտոր Օզոն» բժշկական կենտրոն
ՀԱՐՑ: Փոքրիկս սկսել է ատամ հանել, իսկ ես դեռ կերակրում են նրան կրծքով: Այժմ պտուկներս ու արեոլաները պատված են վերքերով. երբեմն արյուն է գալիս: Շատ տգեղ է, ցավոտ և վախենում եմ հավանական վարակներից: Ինչպե՞ս կարող եմ դրանք բուժել՝ փոքրիկիս վնաս չպատճառելով:
ՊԱՏԱՍԽԱՆ: Հարկավոր է օրվա մեջ մի քանի անգամ վերքերը պատել պտուկների համար հատուկ քսուքով. դրանք վաճառվում են դեղատներում: Ավելի լավ կլինի ընտրել հայտնի անուններ, որոնք անվտանգ են երեխաների համար: Ի դեպ, այդ քսուքները կերակրելուց առաջ մաքրելու կարիք չկա: Եթե 3-4 օր օգտագործելուց հետո լավացում չնկատվի, դիմիր մաշկաբանի: Եթե ալերգիաների հանդեպ հակվածություն ունես, նման վերքերը կարող են վերածվել պտուկների ու կաթնագեղձերի էկզեմայի: Այդ դեպքում սովորական խոնավացումը բավարար չէ. կարիք կլինի կիրառել տեղային օգտագործման մանրէազերծ միջոցներ:
Տատյանա Կուզմինա, բ.գ.թ., բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ, ՌԴ ԱՆ պրոֆիլակտիկ բժշկության ՊԳՀԿ
ՀԱՐՑ: Ինձ մոտ հարբուխ է, սակայն` առանց հազի և ջերմության: Ուստի հիվանդության թերթիկ չեն տալիս: Ի՞նչ անել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Հարբուխը (մասնագետներն օգտագործում են «ռինիտ» եզրույթը) բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է: Դրա պատճառ կարող են լինել շնչառական սուր վիրուսային վարակները, վնասվածքները, ադենոիդները, ալերգիան: Այն կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների կիրառման, վարակների և ծխելու կողմնակի ազդեցություն: Բուժման բացակայությունը կամ դեղերի տարերային ընդունումը կարող են հասցնել նրան, որ ռինիտը սուր տեսակից վերածվի քրոնիկականի:
Ուստի չարժե թերագնահատել հարբուխի լրջությունը: Շնչառության թեթևացման համար կարող ես ընդունել հակաբորբոքային միջոց: Քթի մեջ կարելի է կաթեցնել անոթները նեղացնող կաթիլներ կամ մենթոլ պարունակող միջոցներ: Սակայն հաշվի առ, որ այս միջոցները կարող են չորացնել քթի լորձաթաղանթը` այն անպաշտպան դարձնելով նոր վարակների դեմ: Ընտրիր այնպիսի դեղեր, որոնք ունեն նաև խոնավացնող ազդեցություն: Եթե 3-5 օրվա ընթացքում ինքդ չկարողանաս հաղթահարել հիվանդությունը, այցելիր մասնագետի:
Ելենա Մակարովա, բժիշկ-թերապևտ