Operativ.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թոմ Կլեվերլիին աշխարհի լավագույնների ֆուտբոլիստների 10-յակում ընդգրկել չենք կարող, սակայն նրա ընկերուհին բրիտանական «The Sun» պարբերականի կողմից դասվել է ֆուտբոլիստների ամենագեղեցիկ ընկերուհիների շարքին. Ջորջիանան այդ ցանկում 5-րդ հորիզոնականում է:

Դերասանուհի և մոդել Ջորջիանա Դորսեթը Թոմ Կլեվերլիի հետ հանդիպում է 2012 թվականից մայիսից, երբ ֆուտբոլիստը խզեց հարաբերությունները նախկին ընկերուհու հետ:

2013 թվականի հունիսի 7-ին ծնվեց զույգի առաջնեկը: Ջորջիանան Կլեվերլիին դուստ պարգևեց, ում անվանել են Նավաե Ռոուզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել