Haynews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մարդ, քաղաքացի, իրավապահ Վլադիմիր Գասպարյանին՝ հայտնեց, որ համալսարանի խորհրդի որոշմամբ՝ օրինականության ապահովման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար նա պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով: Պարգևի հանձնմանը հաջորդեց ոստիկանության պետի և համալսարանականների անկեղծ ու շահագրգիռ զրույցը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, հասարակության հետ կապի ամրապնդման, ճանապարհային երթևեկության կազմակերպման, համակեցության մշակույթի բարելավման, մեր հասարակությանն ու քաղաքացուն հուզող այլ հարցերի շուրջ:
Կարևորելով ոստիկանության և հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցած երկու տարիներին ոստիկանությունը շեշտը դրել է դպրոցների հետ կապերի սերտացման վրա, իսկ առաջիկայում սկսվելու է աշխատանքը ուսանողության հետ: Ոստիկանության պետը գոհունակություն հայտնեց, որ այդ ծավալուն ծրագրի առաջին քայլն արվում է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ հանրապետության առանցքային բուհերից մեկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1382639041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել