m5phzak25Vp5gOEETfrCiBazGLFootsport.am-ը գրում է.

Այսօր մեկնարկեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների որակաորման  փուլի մրցաշարը, որի անցկացումը վստահվել է Հայաստանին: 7-րդ խմբում ընդգրկված չորս հավաքականներ կպայքարեն 2 ուղեգրերի համար, որոնք հնարավորություն կտան շարունակել հետագա պայքարը էլիտ ռաունդում: Առաջին հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում, որտեղ 17 տարեկանների մեր հավաքականի մրցակիցը Անգլիայի իրենց հասակակիցներն էին: Խաղի հենց մեկնարկից նկատվեց հյուրերի առավելությունը, և 2-րդ րոպեին Պատրիկ Ռոբերտսը ներխուժեց տուգանային հրապարակ ու գրավեց Սուրեն Ալոյանի պաշտպանած դարպասը: Խփած գոլից  հետո անգլիացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, իսկ հակախաղ գտնելու մեր տղաների փորձերն արդյունք չէին տալիս: Լավագույն դեպքում մեր ֆուտբոլիստներին երբեմն հաջողվում էր խաղը տեղափոխել մրցակցի կիսադաշտ, սակայն առջևի գծում խաղը սրելու ջանքերն ապարդյուն էին: Թերևս ընդամենը մեկ անգամ մեր տղաներին հաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին, երբ Հայկ Գալստյանի հարվածից հետո անգլիացիներին օգնության հասավ դարպասաձողը: Սակայն դա արդեն 2-րդ խաղակեսի 70-րդ րոպեին էր, երբ անգլիացիները հաղթում էին 2-0 հաշվով.  առաջին կեսում Ադամ Արմստրոնգը կրկնապատկել էր հյուրերի առավելությունը: Գայստյանի հարվածը կարծես սթափեցրեց անգլիացիներին, որոնք մինչ այդ պահը կորցրել էին հաշիվն ավելացնելու մի քանի հնարավորություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել