«BBC»-ն Կոնդի իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստելPanorama.am-ը գրում է.

«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը Երևանի Կոնդ թաղամասում գտնվող 1687թ. կառուցված իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել: 

Նախագծի հեղինակները, անդրադառնալով 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փախած և Կոնդում ապաստան գտած մի քանի հայ ընտանիքների ճակատագրին, նշում են, որ ներկայում մզկիթի տարածքում ապրում են նրանց ժառանգները: Ըստ աղբյուրի՝ մզկիթում բնակվելու թույլտվություն տրվել է ԽՍՀՄ տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել