Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են` ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի, ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատը` պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն: Իսկ փրկարարները, Ապարանի ոստիկանների հետ, ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ