Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Ինչպես հաղորդում են ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին:


«Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների հետ և մշտապես ստիպված է եղել լուծել անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Երբեմն այդ մարտահրավերները բավական արագ հաղթահարվել են, երբեմն էլ մեզանից դարեր են պահանջվել դրանք չեզոքացնելու համար։ Սակայն անկախ ժամանակից և ջանքերից՝ նպատակակետը միշտ հստակ է եղել։ Նույնիսկ՝ աշխարհագրական հեռավորության պայմաններում Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել իր ժառանգությանն ու քրիստոնեական հիմնարար արժեքներին։ Մենք մեր հարաբերությունները ԵԺԿ-ի հետ դիտարկում ենք հենց այս առանցքում»,- ասել է վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել