Ժողովրդական արտիստ Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24- ին ստեփանավանում:Արտիստն այսօր կդառնար 84 տարեկան, սակայն հայկական թատրոնի վեհապանծ սյունն ցավալի է, բայց փաստ, որ այլևս չկա:Սոս Սարգսյանը նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչը վարպետի տաղանդի դրսևորման արգասիքն է:
.Ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից:
.Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված:
.Հայաստանն առաջին հերթին իմ ու ձեր երկիրն է՝ մեր բոլորինը:
.Ասքան ապրելն ո՞ւմ է պետք, մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:
.Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:
.Չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես է, բայց ես շատ հաճախ հիշում եմ իմ թերությունները, սխալները, որոնց համար ինձ շարունակ նախատում եմ:
.Մարդ ով տեսավ հայերի վիշտը,
.Թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար:
.Պետք է միշտ լսել հոգու կանչը:
.Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ:
.Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։
.Սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:
.Արվեստ դա հենց ճաշակն է:
.Դերասանի կյանը հարուստ կյանք է:
.Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, մեծ մարդիկ ունենա:
.Ես շատ լացկան եմ.. լացում եմ նույնիսկ առանց պատճառի:
.Պետք լինելու և գործելու համար պետք է ապրել:
.Այն որ ջահելությունը մեր նման չէ, լավ է, քանի որ ավելի առաջադեմ է, համարձակ ու ազատ:
.Իհարկե ջահելության մեջ ևս կիսատ տեղեր կան, բայց կսրևորը նրանք ժամանակի մեջ սեփական «եսե-ը հաստատող են:
Սոս Սարգսյանի կատարմամաբ «Եռանկյունի» ֆիլմը`