Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է, քանի որ կարծում է, որ այդ պաշտոնյաները, ինչպես նաև պատգամավորները, լավ չեն աշխատում և, հետևաբար, նրանց աշխատավարձերը չպետք է բարձրացվեն, ինչպես նախատեսում է օրինագիծը։
Խմբակցությունների ամփոփ ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս օրինագիծը նախատեսում է բարձրացնել պատգամավորի աշխատավարձը, սակայն ոչ ուսուցչի, մանկավարժի:
«Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, որն ստանում է 100.000 դրամ, նա հսկայական գործ է անում, մեր երեխաներին տալիս է գիտելիք: Իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում»,- հարցրեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ