Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության անունից իր ելույթը սկսեց ընդդիմության քննադատությունը հասկանալի համարելով, քանի որ ըստ նրա, ինչ էլ բերեն, միևնույն է՝ քննադատելու են:

 
«Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ, որովհետև կարող ես խոսել-խոսել, մեկ է` պատասխան տվողը դու չես: Այս քննարկումների ժամանակ ակամայից հիշեցի մի դեպք, երբ 2002թ. մի օրինագիծ ներկայացրինք, որը վերաբերում էր պատգամավորների թոշակին: Բավականին լավ օրինագիծ էր, առաջին ընթերցումով էլ անցավ, բայց ընդդիմությունը սկսեց, թե ժողովուրդը էս վիճակում էր, ինչի թոշակները բարձրացան, որտեղից բերեցին էս նախագիծը, ամեն ինչ իրենց համար են անում: Լսեցինք ընդդիմությանը, էդ նախագիծը հետ վերցրինք, երկու օր հետ ընդդիմությունն իմ սենյակում էր՝ թե մի բան էինք ասել, կարելի՞ է հետ վերցնել նախագիծը…, ու մինչ էսօր կա այդ խնդիրը»,-ասաց նա և ավելացրեց, թե «էնպես որ՝ պատասխանատվությունը մերն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել