1965 թվականին ռուս լեգենդար երգիչ-երգահան, բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկին արդեն կուռք էր: Նա միայն 1967 թվականին կարողացավ կայացնել իր առաջին մենահամերգը: Մեկ տարի անց թողարկվեց առաջին ձայնապնակը, թեև տպագրվելու թույլտվությունն ավելի ուշ ստացվեց` խորհրդային վերակառուցման շրջանում։
Նա երգում էր Տագանկայի թատրոնի դերասանների հետ, որտեղ նաև Համլետ էր խաղում։ Նկարահանվում էր ֆիլմերում:
Վիսոցկու հեռուստատեսային-ֆիլմային կենսագրությունը 1987 թ.-ին վավերագրել է Էլդար Ռյազանովը:
Ռուս լեգենդար այս երգիչը Հայաստանում հայտնվեց գրեթե պատահաբար, իսկ միակ համերգը, որ ունեցավ, կազմակերպվել էր, որպեսզի երգիչը տոմսի գումար աշխատի և կարողանա վերադառնալ Ռուսաստան։ Հազարավոր երկրպագուներ նրա մեկնումից հետո ակնկալում էին ևս մեկ այդպիսի համերգ։
2002 թվականին Վիսոցկու մասին իր հուշերն է տպագրել նրա վաղեմի ընկեր Դավիթ Կարապետյանը։ Գիրքը հարուստ է բացառիկ լուսանկարներով, վերահրատարակվել է 2005—ին։
1980 թվականին հուլիսին Վիսոցկին տվեց վերջին համերգը և մի քանի օր անց մահացավ... Մոսկվայում ընթանում էին օլիմպիական խաղերը. քաղաքի տոնական տրամադրությունը ակնթարթորեն վերածվեց սգի...



