1. Արդարությունը բոլոր առաքինություններից բարձրագույնն է:  Ցիցերոն

2. Առաքինությունը ևս կարող է արատ դառնալ, եթե նրան ճիշտ չօգտագործե:  Շեքսպիր

3.  Առաքինությունը կրքերի բացակայությունը չէ, այլ դրանց կառավարումը:  Հենրի Շոու

4. Երկարատև չափավորությունը շռայլության ձգտում է ծնում: Բալզակ

5. Ամենաառաքինի կանայք էլ երբեք լիովին ողջախոհ չեն լինում: Մորուա

6. Մոլագարի հակումներն ավելի շուտ են համբավ բերում, քան թե առաքինություններն ու տաղանդը: Մորուա

7. Ներողամտությունը խիզախների առաքինությունն է: Գանդի

8. Կա մի սահման, որից հետո զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց: Էդմունդ Բյորք

9.Իմ անձնական փորձառությունից ելնելով` կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր արատներ չունեն, զուրկ են նաևառաքինություններից: Աբրահամ Լինքոլն 

10. Չափից դուրս առաքինությունները սահմանակից են արատներին: Դիքենս

11. Նա օժտված է բոլոր առաքինություններով, որ ես ատում եմ, սակայն զուրկ է այն արատներից, որոնցով ես հիանում եմ: Չերչիլ

12. Ես կնախընտրեի ծիծաղել մեղավորների հետ, քան լացել սրբերի հետ: Բիլի Ջո

13. Առաքինությունը ժառանգաբար չի փոխանցվում: Թոմաս Փեյն

14. Կատարյալ առաքինությունը սեփական չափն իմանալն է: Մատթեոս Ջուղայեցի

15. Առաքինի մարդը սպանություն չի գործում ոչ թե նրա համար, որ գոյություն ունի «մի´ սպանիր» բարոյական նորմը, այլ նրա համար, որ ինքն ընդունակ չէ սպանելու: Արիստոտել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել