Կանոն 1.

Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով:
Անկեղծորեն հետաքրքրվեք ձեր այցելուներով, փորձեք նրանց ճանաչել ավելի մոտիկից ու ընկալել նրանց ցանկություններն ու պահանջները:
Կանոն 2.

Ժպտացեք:
Բարեհամբույր եղեք ձեր ընթերցողներ հետ ու փորձեք նրանց հաղորդել միայն դրական լիցքեր:
Կանոն 3.

Հիշեք, որ մարդու անունն իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է:
Այցելուն ավելի է ոգևորվում, երբ հասկանում է, որ դու գիտես ու դիմում ես իրեն իր անունով (հատկապես, երբ նա մեկնաբանել էր իր ծածկանվան ներքո):
Կանոն 4.

Եղեք լավ ունկնդիր: Խրախուսեք ուրիշներին՝ խոսելու իրենց մասին:
Թույլատրեք այցելուին ամբողջովին և առանց ընդհատումների արտահայտելու իր կարծիքը, պատմել իր մասին, ինչպես նաև խրախուսեք ու ոգևորեք նրանց ձեր համակ ուշադրությամբ:
Կանոն 5.

Խոսեք այն մասին ինչը հետաքրքրում է ձեր զրուցակցին:
Հակառակ դեպքում, ձեզ լսելու կամ ընթերցելու նրա համբերությունը օրերից մի օր կհատի:
Կանոն 6.

Ներշնչեք ձեր զրուցակցին իր դերի ու նշանակալիության գիտակցությունը և արեք դա անկեղծորեն:
Հասկացրեք ձեր յուրաքանչյուր այցելուին, որ նա տարբերվում է մյուսներից՝ իր յուրօրինակ մտքերով ու կարծիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել