iphone-5-gold

Դեռ մի քանի օր առաջ համացանցում արդեն լուրեր էին շրջանառվում, թե Apple-ը պատրաստվում է ներկայացնել iPhone 5s-ի հեռուստատեսային գովազդը: Եվ ասյդպես էլ եղավ: Այսօր՝ FOX հեռաուստաալիքով՝ ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ ընկերությունը ներկայացրել է iPhone 5s-ի գովազդը:

Տեսահոլովակը ստացել է Metal Mastered անվանումը, իսկ գովազդում օգտագործվել է բրիտանական Goldfrapp խմբի Ooh La La երգը: Էկրանի վրա տարածվում է հեղուկ ոսկեգույն մետաղը՝ T-1000-ի ոճով, որն ի վերջո ստանում է iPhone-ի տեսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել