Lragir.am-ը գրում է.

Ուկրաինան, Խորվաթիան եւ Հունգարիան մտադիր են լայնացնել գործող խողովակաշարերը՝ ստեղծելով միջանցք գազի տեղափոխման համար եւ միանալով Անդրադրիատիկ գազամուղին, գրում է Bloomberg-ը:

Գործակալությունը գրում է, որ միջանցքը թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը՝ թուլացնելով Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից եւ ապահովել էներգամատակարարման անվտանգությունը:

Նախագիծը հնարավոր է ֆինանսավորվի Եվրամիության եւ շահագրգիռ ընկերությունների կողմից:

Ադրիատիկ ծովով անցնող գազամուղը պետք է ադրբեջանական գազը Թուրքիայով, Հունաստանով եւ Ալբանիայով տեղափոխի Եվրոպա: Այն թույլ կտա բավարարել Եվրոպայի գազի պահանջարկի 10%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել