Վերջին տարիներին մայրական մահացության և երեխաների հիվանդացության ցուցանիշները նվազել ենPanorama.am-ը գրում է.

Երևանում այսօր մեկնարկեց «Նախածննդյան և հետծննդյան խնամքի որակի և ուղեգրման համակարգի բարելավում» խորագրով Առողջապահության համաշխարհային կոզմակերպության աշխատաժողովը, որին մասնակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 11 երկրի, ինչպես նաև դոնոր երկրի` ՌԴ և զարգացման գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Մինչ հյուրերը կներկայացնեին իրենց երկրների վերաբերյալ տեղեկատվություն, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանում այսօր խնդիր է դրված բարելավել բուժծառայությունները առաջնային օղակում, որպեսզի կանանց և երեխաների ուղեգրումները ճիշտ կատարվեն այն հաստատություններ, որտեղ նրանք կստանան հասցեական բուժօգնություն:

«Այն ծախսերը, որոնք արվում են Հայաստանում այս ոլորտի հետ կապված և այն ցուցանիշները, որ ըստ այդմ ունենք բավականին լավ ցուցանիշներ են, որովհետև ներդրումների օգտակար գործակիցը շատ ավելի բարձր է, որովհետև մենք ունենք կադրային ռեսուրս և ունենք համակարգ, որտեղ հնարավոր է այդ խնդիրը լուծել»,- նշեց Թ.Հակոբյանը և որպես օրինակ նշեց, որ Հայաստանում միտումները բավականին դրական են, մատնանշեց` վերջին տարիներին մայրական մահացության և երեխաների հիվանդացության ցուցանիշները նվազել են. «Իհարկե, դրանք դեռ տեղ ունեն նվազելու, սակայն միտումներն, անշուշտ, դրական են»,- ընդգծեց նա:

Այն հարցին, թե ինչպիսին են հարևան երկրների համեմատ մեր ցուցանիշները, Թ.Հակոբյանն ասաց, որ այս իմաստով էլ հայաստանյան ցուցանիշները շատ բարենպաստ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել