1in.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային կոնգրեսի կազմում է ներառվել ևս 5 երկիր՝ հայտնել է կոնգրեսի ղեկավար Ռենատո Բերտանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Բերտանին չորեքշաբթի հերթական հանդիպման ժամանակ հայտնել է, որ այդ երկրներն են՝ Բուլղարիան, Մալայզիան, Շվեյցարիան, Տաջիկստանն ու Ուկրաինան:

Նավթի համաշխարհային կոնգրեսը նավթագազային արդյունաբերության կարևորագույն իրադարձություն է, որն անցկացնում է Նավթի համաշխարհային կոնգրեսի խորհուրդը: Երեք տարին մեկ անգամ ողջ աշխարհից հազարավոր մասնագետներ են հավաքվում՝ ծանոթանալու նավթագազային արդյունահանման ամենաժամանակակից տեխնոլոգիաներին ու այդ բիզնեսի կառավարման մեթոդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել