«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Հայաստանի քաղաքացիները հնարավոր է առաջիկայում զրկվեն ՌԴ-ում կես տարվա ընթացքում 90 օրից ավելի գտնվելու իրավունքից։ Առաջարկ կա ընդունել օրենք, որով միգրանտները ՈԴ-ում 90 օր մնալուց հետո պետք է առնվազն 3 ամիս չվերադառնան։

Առանց այդ էլ, արդեն գրեթե 2 շաբաթ է, Ռուսաստանում առևտրի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում միգրանտների աշխատանքից հեռացման գործընթաց է սկսվել։ Այս ամենի նպատակն է միգրանտներից ազատված աշխատատեղերը համալրել ՌԴ քաղաքացիներով։ Սրան զուգահեռ, անվտանգության տեսակետից նույնպես իրավիճակը միգրանտների համար շարունակում է լարված մնալ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել