Փաստորեն այսօր էլ Տավուշի մարզում ադրբեջանական կողմը գնդակոծել է ավտոճանապարհի հատվածը: Սա էլ այս տարվա մեջ արդեն որերորդ դեպքն է, երբ Ադրբեջանական զինուժը գնդակոծում է ոչ թե պարզապես մեր բանակի դիրքերը, այլ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ճանապարհ ու բնակավայրեր:
Հիմա ճանապարհը փակված է ու ՊՆ-ից ասում են, որ իրավիճակը վերահսկվում է, ենթադրում եմ, որ գիշերը ադրբեջանցիների հերն անիծելու են մեր հատուկջոկատայինները, բայց սա հարցի միայն մի կողմն է ու առանձին բանավեճի թեմա է, թե որքանով են բավարար կամ անբավարար ՊՆ-ի ձեռնարկած միջոցները: Հիմա դրանց մասին չեմ էլ ուզում խոսել...
Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու է ՆՈՐԻՑ լուռ մեր հավերժ էշի ականջում քննած ԱԳՆ-ը: Անցած անգամ էլ ասել եմ, հիմա էլ կասեմ. այ հարգելի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այ ԱԳ նախարար Նալբանդյան ջան, իհարկե շատ թույն ա, որ դուք հայկական արտաքին դիվանագիտության մեջ հեղափոխական քայլեր եք անում, ա լյա՝ Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը, բայց ախր ձեր արևին ղուրբան, եթե գո երկրի սուվերեն տարածքը ենթարկվում է հակառակորդի ագրեսսիայի, ապա ՊՆ-ն զբաղվում է սահմանների պաշտպանությամբ/ընդլայնմամբ, իսկ դուք, հարգելի փողկապավոր ցմփորիկներ ջան, պետք է զբաղվեք երկրի արտաքին շահերով, որն այս պարագայում պետք է արտահայտվի գոնե բողոքի նոտաներ հղելով ԵԱՀԿ, ՄԱԿ, Մինսկի խումբ և այլ միջազգային մարմիններ, ովքեր կոչված են նման հարցերում արբիտրաժ անելու:
Բայց դե չէ, հեսա կսպասեն մի քանի օր անցնի ու Նալբանդյանի օգնականի օգնականը՝ հավերժ թախիծը աչքերում «մտահոգություն կհայտնի» տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ու դեկորատիվ լուտանքներ կթափի դավադիր ադրբեջանցիների հասցեին:
Գործներովդ զբաղվեք էլի, թե չէ ալամ աշխարհը տուռվոյաժներով ֆռֆռում եք՝ մոռանալով, որ էդ արտոնությունն ունեք ՀՀ-ի արտաքին հարցերն առաջ տանելու համար, ոչ թե Ձեր հավերժ թախծոտ աչքերի...



