1in.am-ը գրում է.

Թուրքիայում 33 մարդ կկանգնի դատարանի առաջ՝ Ռեյհանլը քաղաքում պայթյունների կազմակերպման մեղադրանքով, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում պայթել է երկու ականապատ ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է 53, վիրավորվել 155 մարդ: Թուրքիան տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն և տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել Սիրիայի վրա, սակայն պաշտոնական Դամասկոսը հերքում է բոլոր մեղադրանքները:

Պարզվել է, որ ձերբակալվածները թուրքական ծայրահեղական խմբավորման՝ DHKP-C, անդամներ են: Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ նրանք գործել են Դամասկոսի աջակցությամբ:

Դատախազությունը մեղադրյալների մեծ մասի համար պահանջում է ցմահ ազատազրկում: Թուրքիայի 31 քաղաքացիները և 2 սիրիացիները մեղադրվում են «պայթուցիկ նյութի օգտագործմամբ սպանության, երկրի միասնականության, տարածքային ամբողջականության վրա հարձակվելու մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել