Արթուր Աբրահամ. Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելուArmsport.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի "EWE" մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար. "Որևէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու",- նշել է Արթուր Աբրահամը:

Տեղեկացնեմ, որ Աբրահամ- Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։

Տեղեկատվությունը տրամադրել է Արթուր Աբրահամի մամլո խոսնակը՝ Սիրան Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել