Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստ): Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:    21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն և նույն մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:    Ս. Մխիթարյանը փախուստի էր դիմել իր դեմ գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ Վարդան Գրիգորյանի, անցկացված այսօրվա դատական նիստից:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել