Դերասանները սգում են Երդանդ Ենգիբարյանի մահը (Video)Slaq.am-ը գրում է.

Այս օրերին դժվար է պատկերացնել մեկին, ով չոր աչքերով կկարողանա անցնել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կողքով: Այս թատրոնում սեպտեմբերի 26 պետք է կայանար Երվանդ Ենգիբարյանի ռեժիսորական աշխատանքը, բոլորն անհամբեր սպասում էին այդ օրվան, սակայն առավել անհամբեր էր Երվանդը: Ավաղ, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Սեպտեմբերի 22-ի առավոտը գույժով սկսվեց բոլորի համար: Ավտովթարից մահացավ սիրված ու խոստումնալից ապագայով դերասան Երվանդ Ենգիբարյանը, ով նախօրեին տոնել էր իր ծննդյան 30 ամյակը:

Երվանդ Ենգիբարյանի սիրելի թատրոնում ամեն ինչ լուռ էր ու տխուր: Հանվել են առաջիկա ներկայացումներն ու փորձերը, դերասնները խաղալու ուժ չունեն: Հավաքվել են խումբ խումբ ու խոսելու, հիշելու առիթը մեկն է իրենց սիրելի ընկերոջ անդառնալի կորուստը: Դերասանների հուշերին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել