Ամուսնություններ տեղի են ունենում բոլորբ ժողովուրդների ու ցեղերի շրաջանում: Աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն հարսանեկան տարբեր ավանդույթներ: Այս հոդվածում ներկայացված են ամենաարտասովոր հարսանեկան ավանդույթները: Իսկ ո՞րն է դրանցից ամենաարտասովորը ձեզ համար: 

 1  Հարսի նվաստացումներ 


Պատկերացրե՛ք աշխարհի ամենազզվելի բաները: Իսկ հիմա պատկերացրե՛ք, որ ձեր բոլոր ընկերները կոպտորեն նետում են այդ բաները ձեզ վրա, իսկ ապա կապում ձեզ ծառից: Սա տիպիկ նախաամուսնական նվաստացում է, որի միջով շոտլանդացի հարսն անցնում է երկրի որոշ մասերում: Եթե դուք կարողանաք դիմանալ սրան, ապա կկարողանաք դիմանալ ամեն ինչի, այդ թվում` ամուսնությանը:

 2  Լացուկոծի միամսյակ


Թեպետ հարսանիքները հաճախ են երջանկության արցունքներով ուղեկցվում, Չինաստանի Տուիխայի ժողովրդի շրջանում կանայք սկսում են արտասվել հարսանիքից շատ առաջ: Հարսանիքից մի ամիս առաջ հարսը սկսում է օրեկան մի ժամ լացել: Հետո հարսին է միանում իր մայրը, ապա` տատիկը: Ամսվա վերջին արդեն ընտանիքի իգական սեռի բոլոր անդամները լացում են հարսի հետ միասին: Ինչու՞ են նրանք դա անում: Դա երջանկության արտահայտչաձև է. կանայք լացում են տարբեր տոներով: Դա ասես երգ լինի, շատ «աղոտ ու թաց» երգ:

 3  Զսպե՛ք ձեզ



Հյուսիսային Բորնեոյում գտնվող Թիդլոնգ համայնքի ցեղերում նորապսակ զույգերից պահանջում են փակված մնալ տանը և երեք օր ու գիշեր չմիզել և առհասարակ զուգարանից չօգտվել:

 4  Կետի ատամ ապագա աներոջը


Ֆիջիյում տղամարդիկ ոչ միայն պետք է խնդրեն իրենց ապագա աներոջից նրա աղջկա ձեռքը, այլև պետք է նրան կետի ատամ տան: Եթե փեսան իսկապես կարողանա կետի ատամ ճարել ապագա աներոջ համար, ապա դա իսկական սեր է:

  5  Թուքն իբրև օրհնության նշան


Քենյայի Մասսայի գյուղի հարսանիքների ժամանակ տարածված է այն ավանդույթը, ըստ որի հարսի հայրն օրհնում է դստերը` թքելով նրա գլխի և կրծքերի վրա, նախքան նա կլքի գյուղն իր ամուսնու հետ:

 6  Համբույրների խրախճանք

Շվեդիայում, երբ հարսը սեղանից վեր է կենում և գնում բաղնիք, սեղանի շուրջ նստած բոլոր կանայք համբուրում են փեսային: Իսկ եթե փեսան է հեռանում սեղանից, բոլոր տղամարդիկ համբուրում են հարսին:  

 7  Զուգարանային կոկտեյլ


Ֆրանսիայում հարսանեկան արարողության ավարտին հարսի ու փեսայի ընկերները հավաքում են սեղանի բոլոր մնացորդները և լցնում դրանք զուգարանակոնքի մեջ, ապա ստիպում են հարսին ու փեսային խմել այնտեղից: Թեպետ ներկայումս մնացորդների փոխարեն հաճախ օգտագործվում է շոկոլադ, այն միևնույն է լցվում է զուգարանակոնքի մեջ:

 8  Ուշադի՛ր նշան բռնեք


Յուգուր ժողովրդի մեջ (Չինաստանի էթնիկ փոքրամասնություններից) հարսանիքից առաջ փեսան երեք անգամ նետ է արձակում հարսի վրա: Այս նետերը սուր եզրեր չունեն, սակայն միևնույն է դա նման է ռետինե փամփուշտներով կրակոցների: Հարսին նետահարելուց հետո փեսան հավաքում է նետերը և կոտրում դրանք: Այս ավանդույթի խորհուրդն այն է, որ դրանից հետո նրանք մշտապես կսիրեն իրար:

 9  Հարսանիքի օրվա նշանակում


Կա Դաուր անունը կրող մարդկանց խումբ, որոնք ապրում են Մոնղոլիայում: Այստեղ սիրահար զույգերը ամուսնության օրը որոշելու համար միասին դանակով ճուտ են սպանում: Նրանք ուսումնասիրում են ճտի լյարդը: Եթե լյարդը լավ վիճակում է, նրանք կարող են հարսանիքի օր նշանակել:       Եթե ճտի լյարդը վատ տեսք ունի, նրանք պետք է նորից  կրկնեն միևնույն ավանդույթը, մինչև կգտնեն համապատասխան լյարդով ճտի:  

 10  Մարդկային գորգը

Ֆրանսիական Պոլինեզիայի Մարուեսաս կղզիներում հարսանեկան արարողությունից հետո հարսի բոլոր հարազատները բերանքսիվայր կողք-կողքի պառկում են կեղտոտ հատակին: Այդ ժամանակ հարսն ու փեսան քայլում են նրանց վրայով` ասես նրանք գորգ լինեն իրենց համար:

 11  Կոշիկի գողերը


Հնդկաստանի որոշ մասերում խորանին մոտենալուց առաջ փեսան պետք է հանի կոշիկները: Հարսի կողմի բարեկամները այդ ժամանակ ջանում են թռցնել դրանք, իսկ փեսայի կողմի բարեկամները ջանում են ամեն կերպ պահպանել դրանք: Եթե հարսի ընտանիքին հաջողվում է գողանալ կոշիկները, փեսայի բարեկամները նրանց պետք է փրկագին վճարեն դրանց դիմաց:   

  12  Չար ոգիներին քշելու արարողությունը

Որոշ երկրներում հյուրերը նոր ամանեղեն են բերում հարսին ու փեսային իբրև նվեր: Այսպիսի նվերներն ընդունված են նաև Գերմանիայում, սակայն այնտեղ հյուրերը ջարդուփշուր են անում իրենց նվիրած ամանեղենը: Ենթադրվում է, որ չար ոգիները փախչում են ապակիների աղմուկից:

 13  Մայրական օգնություն


Աֆրիկայի որոշ գյուղերում նորապսակներին առաջին ամուսնական գիշերվա ընթացքում ընկերակցում է գյուղի տարեց կանացից մեկը: Որոշ դեպքերում այդ կինը լինում է հենց հարսի մայրը:

 14  Հարսի առևանգում


Այս ավանդույթը տարածված է Աֆրիկայի և Ասիայի բազմաթիվ քաղաքներում: Լինում են դեպքեր, երբ առևանգումից հետո աղջիկներին բռնաբարում են կամ բռնի ուժով ստիպում ամուսնանալ իրենց հետ: Սա հաճախ է պատահում հատկապես Ռվանդայի նման ժողովուրդների շրջանում:

 15  Չարիվարի

charivari

Ֆրանսիայում նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները հավաքվում են նորապսակների տան բակում նրանց առաջին ամուսնական գիշերը և սկսում են գորգոռալ, թմբկահարել և հնարավորինս նյարդայնացնել հարսին ու փեսային: Նորապսակներից պահանջվում է ցած իջնել և հանգստացնել նրանց` ուտելիք և խմիչք հյուրասիրելով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել