Սահմանին միջադեպերը կրկնվում են. ԿարծիքներPanorama.am-ը գրում է.

Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում հայկական կողմից 1 զինծառայող մահացել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Միջադեպերի հետ կապված Panorama.am-ը զրուցել է քաղաքական գործիչների ու ռազմական փորձագետների հետ:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է սահմանագծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցի հետ կապված քննարկումներ են գնում, միայն այդ ձևով հնարավոր կլինի արձանագրել մեղավորներին ու պատժել նրանց, սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել այդ գաղափարը: «Ինչ վերաբերվում է այսպիսի միջադեպերը նվազագույնին հասցնելու հարցին, ապա ընդգծեմ, որ մեր հույսը մենք ենք: Տեխնիկական առումով անընդհատ փորձում ենք կատարելագործել մեր հնարավորությունները, որպեսզի հնարավոր լինի մեր բնակավայրերն ու ճանապարհները հնարավորինս զերծ պահել  ռիսկերից: Այս գործընթացը շարունակական է ու անընդհատ կատարելագործելու ենք»,- ասաց նա:

ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանի համոզմամբ, ադրբեջանական կողմին, նման քայլերից կարող է հետ պահել միայն հայկական կողմից անհամարժեք գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր կորուստի դիմաց մի քանի անգամ շատ կորուստներ հասցնելը: «Ադրբեջանում պաշտպանության նախարար է փոխվել, հավանաբար, նա փորձել է իր դիրքը դնի ու միաժամանակ ցույց տալ, որ իրենց վարած ոչ կառուցողական քաղաքականությունը շարունակվելու է»,- նշեց նա:  Ա. Մխիթարյանն ասաց, որ միջազգային հանրությունը որպես կանոն ինչպես կարգն է չի արձագանքում նման միջադեպերին, իսկ Ադրբեջանն օգտվելով առիթից այնպիսի քայլերի է գնում, ինչը կարող է ձախողել խաղաղ բանակցային գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել