«Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական կեղտոտ սադրանքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի անհասկանալի լռությունը: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը, սակայն անպատասխան է մնացել ԵԱՀԿ-ի կողմից: Մենք` ուսանողներս, շարունակելու ենք տարբեր ատյաններում պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և տրվի քաղաքական գնահատական: Միևնույն ժամանակ մենք հետևողական ենք լինելու, որ ԵՊՀ ուսանողների ձայնն ամենայն լրջությամբ լսելի լինի ԵԱՀԿ համապատասխան կառույցներում»:

Երեկ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանական կողմը կրակ էր բացել քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա, ինչի արդյունքում ժամկետային զինծառայող էր զոհվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել