Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության պահանջատիրության խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահն Ռոբերտ Սիմոնյանը:
«Հայաստանը պաշտոնապես չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը: Դրա համար էր Հայաստանը իրավունք չունի հանդես գալ պահանջատիրության դիրքերից»,- ասաց Ռոբերտ Սիմոնյանը:
Վերջինս նշեց, որ 1988թ Գերագույն խորհուրդը Ցեղասպանությունը դատապարտելու որոշում ընդունեց, որն այդպես էլ օրենքի ուժ չստացավ: Ռոբերտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ ինքը որպես ՀԿ-ի նախագահ Հայոց ցեղասպանության պահանջատիրության հայցով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանը գործը վարույթ ընդունել այս տարվա փետրվարին: Ռ. Սիմոնյանը Եվրոպական դատարան է դիմել և պահանջել Թուրքիայից վերադարձնել պատմական Հայաստանի տարածքները, ինչպես նաև նյութական հատուցում տրամադրել:
«Թուրքիան պետք է 10 տրիլիոն դոլար փոխհատուցում տա Հայաստանին»,- ասաց բանախոսը:
Բացի Թուրքիայից, Ռ. Սիմոնյանը տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին և Վրաստանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ