Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ի խմբագրություն զանգահարեցին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանի գլխավորությամբ և հայտնեցին, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած Հայաստանի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել և հաշվի չառնելով նրա մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել:

«Թքած ունի ինքը ամեն ինչի վրա, մեզ հորթի պես հանել է բեմ՝ փորձերի համար: Նա Երվանդի նկարը դրել է թատրոնում, մոմեր է վառել և կոկորդիլոսի արցունքներ է թափում, որոնց ոչ ոք չի հավատում»,-ասաց անչափ հուզված Ի. Հարությունյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել