Մեր «սիրելի» կառավարությունը ժողովրդին հերթական անգամ «քցելու» ձևն է մշակել ու պատրաստվում է գործարկել մոտ ժամանակներս: Խոսքը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին է, որը ենթադրում է, որ բոլոր աշխատավարձ ստացողների աշխատավարձի մի մասը պարտադիր կերպով գանձվելու է նրանցից ու հանձնվի տարբեր հատուկ հիմնադրբերում, իսկ երբ թոշակի անցնելու ժամանակը գա, այդ գումարները վերադարձնելու են:
Սա ուղղակի ապուշություն է հայաստանյան իրականության պայամններում: Նախ, որտե՞ղ է երաշխիքը, որ չի հայտնվի մի նոր մեգատնտեսագետ Բագրատյան, ով բոլոր էդ ավանդները թոզմիշ կանի, ոնց որ եղավ բագրատյանական «Բագարանի» պարագայաում:
Որտե՞ղ են երաշխիքները, որ հիմնադրամները մեկ էլ անսպասելի չեն հայտարարի իրենց սնանկության մասին: Ո՞ւմ դիմել եթե նման բան լինի:
Ու վերջապես, եթե անգամ առաջին երկու ռիսկերը այդպես էլ չիրականան, որտե՞ղ է երաշխիքը, որ մեկը իմ դեպքում մինչև թոշակիս անցնելը էդ իմ կուտակային հաշվի գումարի գնողունակությունը չի ընկնի պլինտուսի մակարդակի՝ հաշվի առնելով հայաստանյան գնաճի անբացատրելի վայրիվերումները:
Ախպեր, էդ Վարչապետ Տիկոն գլխներիս պատուհաս ա դառել, ո՞նց հասկացնենք էդ մարդուն, որ յան տա մեզանից իրա ապուշ ռեֆորմներով: Իբր եղածները շատ ենք կարողանում մարսել, հիմա էլ սենց բան ա մոգոնել էս աֆերիստը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել