1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Վարդան Մինասյանի՝ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքն ավարտելու որոշումը:

«Մինասյանի որոշումն անսպասելի է թիմի և ինձ համար: Ցավում ենք, որ նա նման որոշում է կայացրել: Վերջին 2 ընտրական փուլերը ցույց տվեցին, որ շատ մոտ էինք առաջադրանքը կատարելուն: Կարծում եմ՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ կարող էինք մասնակցել «Եվրո-2016»-ին:

Նա լավ է ճանաչում ֆուտբոլիստներին, որոնցից մի քանիսը որպես ֆուտբոլիստ ձևավորվել են նրա աչքի առաջ: Միանում եմ խաղացողներին, որոնք ցանկանում են Մինասյանին խնդրել վերադառնալ հավաքական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել