Նախախորհրդարանը կոչ է անում գնումներ կատարել փոքր ու միջին խանութներից Panorama.am-ը գրում է.

Նախախորհրդարանի քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Երևան Սիթի սուպերմարկետների տերը, անտեսելով ու արհամարհելով մեր ժողովրդին, օրենքին ու պետությանը, ապօրինի կերպով ձեռք է բերել հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան, դիտավորյալ կերպով քանդել է նրա մի մասը` կատարելով քրեական հանցագործություն, այդ տեղում ապօրինի կերպով կառուցել է սուպերմարկետ, որտեղ դարձյալ ապօրինի կերպով ծավալել է հասարակական առևտրի գործունեություն:

Սեփականատերը Ծածկած շուկայի վերակառուցման և նրա տեղում սուպերմարկետ կառուցելու համար չի ունեցել շինարարության թույլտվություն ու նախագիծ և այդ շինությունը շահագործում է առանց օրենքով սահմանված ավարտական ակտի, ինչպես նաև չունի այդ շինության նկատմամբ որևէ իրավունքի մասին հավաստող պետական պաշտոնական փաստաթուղթ: 

Բացի այդ` նշված սուպերմարկետի շենքը շինարարական նորմերին, այդ թվում` սեյսմիկ անվտանգության պահանջների մասով, համապատասխանության ստուգման չի ենթարկվել, ուստի վտանգավոր է այնտեղ գտնվող աշխատակիցների և հաճախորդների կյանքի ու առողջության համար:

Պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների մի մասը` ի դեմս մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունների և քաղաքապետարանի, իրենց գործառույթները կատարել են միայն մասամբ: Նրանք ընդամենը հաստատել են այն փաստը, որ պատմամշակութային հուշարձան Ծածկան շուկան վնասվել է և նրա տեղում կատարված շինարարությունն ապօրինի է: Սեփականատեր օլիգարխն ընդամենը ենթարկվել է վարչական տույժի, սակայն վճարելով իր համար չնչին այդ գումարը, շարունակել և ավարտին է հասցրել հանցագործությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել