Ողբերգական դեպքերը շարունակվում են: Երեկ կյանքից հեռացավ երիտասարդ և տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանը: Աստված հոգին լուսավորի: Նա դեռ շատերին պետք է ժպիտ պատճառեր և հուզեր իր խաղով: 
Իսկ վիրավոր աղջկան շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Քաղաքական դաշտում նույնպես թեժ էր: Անամպ երկնքում ամպրոպ որոտած: Ամպրոպի անունը Ռուբեն Հակոբյան էր ( ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էր): Նա հրաժարվեց ղեկավարի պաշտոնից և այդ պատասխանատու գործը տվեցին Զարուհուն: Դրա մասին լսելով, Զարուհին մոռացավ, որ պետք է արու զավակ ունենար ու համաձայնեց: Րաֆֆի ջան, թողեք մարդը Հայ զինվոր ունենա, ազատեք նրան ղեկավարի պատասխանատվությունից:

Ցավով պետք է նշեմ, բայց ունենք զինվորի կորուստ: Թշնամին կրակ էր բացել հայկական կողմի ուղղությամբ և այդ գնդակներից մեկը խլել է 19 ամյա տղայի կյանքը: Ցավակցում եմ հարազատներին: Այս դեպքի մասին երկար չեմ ցանկանում խոսել: Աստված պահապան:

Երեկ ՖԲ-ում բոլորը խոսում էին Յուրի Վարդանյանի որդու ձերբակալության մասին, վերջապես այդ լուրերը հաստատվեցին: Այդ դեպքից հետո Լևոն Մութաֆյանը խնդրեց, որ Վարդանյանը հրաժարական տա: Դե ինչ սպասում ենք մեր ռեկորդակրի պատասխանին:

Այսքան նեգատիվ լուրերի մեջ կա մի կետ, որը երեկ փայլեց: Այդ լուսավոր կետի անունն է Հենրիխ Մխիթարյան: Գոոոոոոոոոոոոոոլլլլլլլլլլլլլլլլլլլ, այսպիսի գրառումները երեկ երեկոյան կարելի էր տեսնել բոլորի Ֆեյսբուքյան պատերին: Արսենալ Բորուսիա խաղի 16-րդ րոպեին Հենոն գոլ հեղինակեց ու ժպիտ պարգևեց շատերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել