Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ամերիկաբնակ հայ ակտիվիստների ցույցը Լոս Անջելեսի Avenue of the Stars պողոտայում, ընդդեմ Ալի Բաբաջանի ով Թուրքիայի փոխվարչապետն է:
Ալի Բաբաջանի Լոս Անջելես գտնվելու նպատակը, ցեղասպանության փաստը հերքելն էր, եւ քանի որ Լոս Անջելեսը հայաբնակ է, UYA եւ AYF խմբերը կազմակերպեցին բողոքի ցույցը նրա կեղծիքի դեմ: Այն տեւեց 2 ժամ, ցույցում ներկա գտնվողները ամեն ինչ անում էին որ իրենց բղավոցները հասանելի լինի բոլորին: Միտքը կայանում էր նրանում որ Թուրք ազգին ապացուցենք, որ մենք միասնական ենք պայքարում, եւ երբեք աչք չենք փակի 1500000+2 անմեղ զոհերի արյունի վրա: 2 ժամվա ընթացքում ոչ մեկ Թուրքյաի կողմից չներկայացավ, բայց մենք շարունակեցինք, եւ կշարունակենք պայքարել մինչեւ վերջ, իսկ այդ վերջը կլինի այն երբ աշխարհը իր աչքերը կբացի եւ կտեսնի թե Թուրքիան ինչ ոճրագործություններ է գործում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել