«Ժողովուրդ»-ը գրում է.

Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւան-Եղվարդ ճանապարհին։ Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը՝ վիրավորվել։ Վերջինների մեջ էր սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է «Էրեբունի»  ԲԿ-ում։ Այս մասին հիշեցնում է թերթը եւ հավելում.

«Ըստ լուրերի՝ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետեւանքով զոհ  է եղել։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Երեւանի ՃՈ ոստիկանության պետ Արսեն Արշակյանից։ «Վարդան Պետրոսյանի ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի շրջանում, եւ այն Երեւան քաղաքի հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե անմեղ, ապա մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն, որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր ճանաչել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել