Lurer.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1 հաշվով:

Դորտմունդցիները հաշիվը բացեցին 16-րդ րոպեին: Աչքի ընկավ Հենրիկ Մխիթարյանը: Նշենք, որ հայ կիսապաշտպանը իր երրորդ գնդակը հեղինակեց Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Առաջին խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց գոլային հավասարության հասնել. 41-րդ րոպեին Ժիրուն դարձավ գոլի հեղինակ:

Սակայն հյուրերին հաջողվեց երեք միավոր վաստակել Լոնդոնում. 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 2:1` հօգուտ հյուրերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել