Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հոկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30 – ի սահմաններում, Mercedes մակնիշի 03 DD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել է Opel 71 CC 700 համարանիշի, Opel Astra մակնիշի 28 ՍՕ 772 համարանիշի Mitsubishi Io մակնիշի 34 ԼV 443 համարանիշի Mercedes Benz մակնիշի 12 LS 177 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու «կարմիր բերետները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-10-22-Mercede-Opel.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել