1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի և նահանգի գործարարների հետ: Հանդիպումներին քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության և գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայկական և ճապոնական երաժշտության համերգ:

Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական և ճապոնական հոգևոր մշակույթի համադրումը օգնում է հայ և ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու և ճանաչելու միմյանց:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համերգին ելույթ են ունեցել ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին և բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաև ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել